Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սպասելի էր

Սպասելի էր
24.09.2025 | 19:29

Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղադրական վերդիկտ կայացրեց Միքայել Սրբազանի նկատմամբ։

Սպասելի էր։

Դատավորն ընդամենը մեկ բան պետք է լավ գիտենա` իր գրեթե բոլոր կոլեգաների նման, ովքեր նիկոլահաճո որոշումներ են կայացրել նախկինում, լավագույն դեպքում, դուրս է մնալու դատական համակարգից։

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7672

Մեկնաբանություններ